Երևանի բոլոր շրջանների վարչական շենքերում տեղադրվել են POS-տերմինալներ

Առավել արդյունավետ ու արագ սպասարկում ապահովելու նպատակով վարչական բոլոր շրջանների քաղաքացիների սպասարկման տարածքներում տեղադրվել են POS-տերմինալներ: Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 13-ին, Երևանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Հարկ է նշել, որ անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի վճարումները քաղաքացիները վարչական շրջանների սպասարկման տարածքներում կարող են իրականացնել քարտային համակարգի միջոցով: