Արագածոտնի նախկին մարզպետը եղբոր հետ պետությունից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 72 մլն դրամ

Կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի որոշմամբ Արագածոտնի մարզպետի պաշտոնին նշանակված Ս.Ս.-ն, ի պաշտոնե տեղյակ լինելով Հյուսիս-հարավ միջանցքի շինարարության իրականացման ծրագրի մասին, որն անցնելու է նաև Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով, այդ թվում՝ նաև Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքի վարչական տարածքով, նախնական համաձայնության գալով այդ ժամանակ Կաքավաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ս.Մ.-ի և իր եղբոր՝ Ն.Ս.-ի հետ, խաբեության՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխման եղանակով, դրա կադաստրային արժեքը արհեստականորեն բարձրացնելու և հետագայում նույն հողամասը պետությանը զգալիորեն բարձր գնով վաճառելու նպատակով՝ խեղաթյուրել է Ն.Ս.-ի կողմից 2005 թվականին Կաքավաձոր համայնքից աճուրդ-վաճառքով 35 հազար 200 դրամով գնված 7800 մ2 մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքի գործառնական նշանակության տեսակը:

Դատախազությունից հայտնում են, որ նպատակ ունենալով նշված հողատարածքն անհամեմատ բարձր գներով վաճառել ՀՀ-ի անունից հանդես եկող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱԿ-ին (այսուհետ՝ ՊՈԱԿ)՝ մարզպետ Ս.Ս.-ն թույլատրել է իր եղբորը՝ Ն.Ս.-ին, 2009 թվականի օգոստոսի 6-ից հետո իրականացնել ապօրինի շինարարական աշխատանքներ՝ նշված գյուղատնտեսական նշանակության հողատարածքի վրա կառուցել ինքնակամ շինություններ, ապա օգտագործելով իր հեղինակությունը մարզի տարածքում, ի պաշտոնե ազդելով համայնքի ղեկավար Ս.Մ.-ի վրա, համոզելու եղանակով դրդել է վերջինիս չարաշահել պաշտոնեական լիազորություններն ու կատարել պաշտոնեական կեղծիք:

Մասնավորապես՝ Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Ս.Ս.-ն, հաստատապես տեղյակ լինելով ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացում համայնքի ղեկավարի կողմից ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն «Ինքնակամ կառուցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» որոշման պահանջները խախտելու հանգամանքի մասին, շահադիտական դրդումներով, եղբորը համասեփականությամբ պատկանող հողատարածքը 2010 թվականի մարտի 4-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ուղարկված գրությամբ ներառել է «Հյուսիս-հարավ միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում ՀՀ վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» օտարման ենթակա տարածքների ցանկում՝ իրական հնարավորություն ստեղծելով ձեռք բերված արժեքը զգալիորեն գերազանցող գումարով այն վաճառելու և այդ կերպ խարդախությամբ պետական միջոցներից հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարները հափշտակելու մտադրությունն իրագործելու համար:

Իր հերթին, Մ.Ղ.-ն, 2013 թվականի մարտի 7-ից փաստացի հանդիսանալով անշարժ գույքի գնահատում իրականացնող համապատասխան ընկերության տնօրենը, ՊՈԱԿ-ի հետ կնքված պայմանագրի շրջանակներում, գնահատման ենթակա օբյեկտների վերաբերյալ իր կողմից կազմված կեղծ հաշվետվության մեջ ներառել է իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկատվություն և որպես փաստացի փոխհատուցման արժեք 67 մլն 440 հազար դրամ արժողությամբ գույքը հաշվարկել 139 մլն 994 հազար 233 դրամով: Դրանից հետո, իր կողմից կազմված կեղծ գնահատման հաշվետվությունն օգտագործելու համար տրամադրել է ՊՈԱԿ-ին:

Վերը նշվածից օգտվելով՝ մարզպետ Ս.Ս.-ի եղբայր Ն.Ս.-ն, 2013 թվականի դեկտեմբերի 3-ին ՊՈԱԿ-ի հետ կնքել է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման վերաբերյալ պայմանագիր: Արդյունքում, նշված անշարժ գույքը 67 մլն 440 հազար դրամի փոխարեն վաճառել է 139 մլն 923 հազար 733 դրամով՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակելով պետության առանձնապես խոշոր չափերի՝ 72 մլն 448 հազար 533 դրամը:

2023 թվականի փետրվարի 6-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է քրեական վարույթն ըստ մեղադրանքի՝ Ն.Ս.-ի` 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դրդչություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով խարդախություն), Ս.Ս.-ի` 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դրդրություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով խարդախություն), Ս.Մ.-ի` 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով խարդախության օժանդակություն), Մ.Ղ.-ի` 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով խարդախության օժանդակություն):

2023 թվականի փետրվարի 9-ին հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական վարույթը Հակակոռուպցիոն դատարանին հանձնելու վերաբերյալ:

Նույն օրը դատախազի կողմից ներկայացվել է գույքային հայց՝ Ն.Ս.-ից, Ս.Ս.-ից, Ս.Մ.-ից ու Մ.Ղ.-ից հօգուտ ՀՀ պետական բյուջե համապարտության կարգով 72 մլն 448 հազար 533 դրամ բռնագանձելու վերաբերյալ:

Նիկոլ, դու էիր ասում՝ Թուրքիան եկել է մեզ ցեղասպանելու. Էդուարդ Շարմազանով 84 հարկ վճարող ՀԴՄ կանոնների խախտման համար տուգանվել է 1 մլն դրամից ավելի գումարով․ ՊԵԿ Արցախի ԱԱԾ-ն միջոցներ է ձեռնարկում շուկայում թուրքական արտադրանքի հայտնվելու ճանապարհը պարզելու ուղղությամբ Անկարայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը Սա պատմական է. Տոյվո Կլաարն` Արարատ Միրզոյանի` Թուրքիա այցի մասին Վրաստանում 3.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ՌՈ պետի երկու տեղակալները կազատվեն պաշտոններից Արցախի Հանրապետության իշխանությունները պարտավոր են պայքարել, սակայն, անիմաստ է խոսել պայքարի մասին, երբ կատարում ես թշնամու պահանջը. պատգամավոր «Հրապարակ». Փաշինյանը Հայկ Մարությանին պահում է պահեստային նստարանին, եթե Ավինյանը ձախողվի Երեխայի նկատմամբ հնարավոր բռնություն կատարած անձը հայտնաբերվել է Եղեգնաձորում 33-ամյա բնակիչը և վերջինիս 32-ամյա ազգականը վնասվածքներով տեղափոխվել են ԲԿ Ադիյաման քաղաքի փլուզված տարածքներում հայ փրկարարները փլատակներից դուրս են բերել 3 տուժած անձի «Դուք այդ հարցում հսկայական ներդրում ունեք». Փաշինյանը շնորհավորել է Խրիստոդուլիդեսին Կիպրոսի նախագահ ընտրվելու առթիվ Երևանի բոլոր շրջանների վարչական շենքերում տեղադրվել են POS-տերմինալներ Թուրքիայում զոհված հայերի թիվը հասել է 11-ի․ հայտնի են նրանց անունները (տեսանյութ) Վստահ եմ՝ մեր առջև ծառացած բոլոր խնդիրները լուծելի են. Ռուբեն Վարդանյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 15-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած. նա տնից դուրս է եկել փետրվարի 11-ին ու չի վերադարձել Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել 3 ամսական Վարդանն ու նրա մայրը փրկվել են Սիրիայում ավելի քան 100 ժամ փլատակներում մնալուց հետո (տեսանյութ) Մենք դիմում ենք առաջնահերթորեն Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային․ Արայիկ Հարությունյան Տեղի է ունեցել նորանշանակ նախարարների երդման արարողությունը Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել Նոր ագրեսիան կանխարգելելու նպատակով հրամայական է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը. ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արագածոտնի նախկին մարզպետը եղբոր հետ պետությունից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 72 մլն դրամ Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Շոյգուի հետ Թիվ 77 երթուղու վարորդը հարբած է եղել․ նա հեռացվել է աշխատանքից «Արմավիր» ՔԿՀ տեղամասերի միջև ընկած տարածքից հայտնաբերվել է տարբեր թմրանյութերի նմանվող զանգվածներով փաթեթ Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն ազատվել է պաշտոնից Ստուգվել է հայկական զորախմբի մարտունակությունը «Իրավունք». Սպասվում է, որ մոտակա օրերին Սուրեն Պապիկյանը հրաժարական կտա Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն շարունակում է թանկանալ Երևանի քաղաքապետը՝ ՊՆ-ի հավաք-խորհրդակցությունում. քննարկվել են կառավարության որոշմամբ հաստատված աշխատանքները ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում. կալանավորելու միջնորդություն է ներկայացվել Ապարանի, Արագածի տարածաշրջանների ճանապարհներին, Արթիկ-Ալագյազ հատվածում մերկասառույց է Նոյեմբերի 1-ից ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունքը կորցրած շուրջ 3000 ընտանիք կշարունակի աջակցություն ստանալ Զինծառայության անցնող կանանց համար նոր և թարմ ենթակառուցվածքներ կլինեն, նոր էջ է իրենց համար․ Նիկոլ Փաշինյան ԱԺ-ն համաձայնություն տվեց Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն Հարկավոր է անմիջապես վերջ դնել Լաչինի միջանցքի արգելափակմանը, ինչը հազարավոր մարդկանց կյանքեր է վտանգում. Amnesty International Ի՞նչ է սա, եթե ոչ փաշինյանական հաշվարկված և պլանավորված պարտության նոր ծրագիր. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ». ՄԻՊ-ի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել «Փաստ». «Անգամ լավ ընդդիմություն չեն եղել» «Հրապարակ». Ալեն Սիմոնյանը «փրկել է» դատախազին «Ժողովուրդ». Վիլեն Գաբրիելյանը դիմել է իշխանությանը՝ Դավիթ Տոնոյանի նկատմամբ ավելի մեղմ լինելու խնդրանքով Հայաստանից Թուրքիա մեկնած փրկարարներն արդեն աղետի գոտում աշխատում են. Կարո Փայլան Սեյրան Օհանյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից. նրա նկատմամբ քրվարույթ կնախաձեռնվի Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստան Արցախ միակ գազատար խողովակը Այսօր Արցախը պայքարում է ոչ թե 120 հազար հայի, այլ 10 միլիոն հայի արժանապատվության համար. ընդդիմադիր պատգամավոր «Հարավկովկասյան երկաթուղին» այս տարի ավելի քան 2 մլրդ դրամի ներդրում կանի Ղարաբաղում խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու անհրաժեշտություն չկա. ՌԴ ԱԳՆ ԲԴԽ-ի որոշմամբ՝ 6 դատավորների լիազորությունները դադարեցվել են