Այսօր Արցախը պայքարում է ոչ թե 120 հազար հայի, այլ 10 միլիոն հայի արժանապատվության համար. ընդդիմադիր պատգամավոր

Գրեթե 60 օր Արցախն ազգային ազատագրական նոր պայքարի փուլ է մտել և այդ պայքարի արդյունքը ոչ միայն կենսական նշանակություն ունի հայության ինքնության պահպանման և աշխարհում արժանապատիվ տեղ ունենալու տեսակետից, այլև հայկական երկու պետությունների կենսունակության ամենալուրջ փորձությունն է: Այսօր Արցախը պայքարում է ոչ թե 120 հազար հայի, այլ 10 միլիոն հայի արժանապատվության համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
«Կենսական անհրաժեշտություն է, որ այս պայքարը տեղափոխվի և զարգացվի ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ համայն հայության մեջ: Հակամարտության կարգավորման արդարացի և բարենպաստ արդյունք հնարավոր է ակնկալել միայն ամենօրյա բարդ, բազմավեկտոր մասնագիտական աշխատանքի դեպքում:
Հ. Գ. Մենք կարող ենք հիասթափություն ապրել, բայց երբեք չպետք է կորցնենք հույսը: Արա առաջին քայլը հավատքով: Պարտադիր չէ, որ տեսնես ողջ սանդուղքը, պարզապես արա առաջին քայլը»: