Հանուն ունեցվածքի՝ հոգին պատրաստ է վաճառել անգամ սատանային. ում է ծառայում Թոխմախի Մհերը

Նախկին իշխանության ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը կամ, ինչպես նրան անվանում են, Թոխմախի Մհերը, թերևս պատկանում է մարդկանց այն տեսակին, ովքեր հաճախ են «բանակ» փոխում՝ հօգուտ սեփական կաշվի փրկության ու անձնական շահի:
Նա ժամանակին աշխատում էր ու, տառացիորեն, ծառայում Սերժ Սարգսյանին՝ իր տակը դիզելու և ունեցվածքից չընկնելու համար:
Թոխմախի Մհերի պահվածքը սանձարձակ էր այն աստիճան, որ նա իրեն թույլ էր տալիս անտեղի վիրավորել անգամ լրագրողներին:
Տեսանյութում լրագրող Մհեր Արշակյանն է, ում առանց պատճառի, ԱԺ միջանցքով ճեմելիս, Սեդրակյանը հրեց ու վիրավորեց: Սակայն Մհերը միակը չէր...
Թե ինչ եղավ հետո, որ Սեդրակյանը նեղացավ իշխանություններից ու անգամ ուզում էր լքել Հայաստանը՝ տարբեր վարկածներ կան:
Դրանցից մեկն էլ այն էր, որ իշխանությունները փորձել էին «քաշել նրա գյամերը», ինչը դուր չէր եկել իր ձեռքերն ամենուր գցող իրեն քրեաօլիգարխիկ տարր համարող Թոխմախի Մհերին:
Ու չնայած դրան, նա հայտարարում էր, թե՝ «Ես միշտ էլ նախագահի կողքին եմ»՝ նկատի ունենալով Սերժ Սարգսյանին:
Սակայն նա շատ արագ շուռ տվեց իր «բանակը»` հայտարարելով, թե ինքն իշխանության «զորքից» չէ...
Այլ կերպ ասած` փոխեց «բանակը», ուրացավ իշխանությանը, որն իրեն տարիներ շարունակ տաքացրել էր, սնել ու հովանավորել:
Հայ քրեաօլիգարխիայի ներկայացուցիչ Սեդրակյան Մհերը շատ արագ կողմնորոշվեց ու դեռ 2018թ-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ աջակցեց «Իմ քայլը» դաշինքին:
Մասնավորապես, Թոխմախի Մհերն աջակցել է Ալեն Սիմոնյանին: Սեդրակյանը և Սիմոնյանի այլ աջակիցներ խնդիր են դրած եղել ապահովել աննախադեպ մեծ թվով քվեներ, որպեսզի իրենց պաշտպանած թեկնածուն ստանա ամենաշատ ձայները...
Այժմ էլ Թոխմախի Մհերը պարտավորվել է աջակցել Տիգրան Ավինյանին՝ Երևանի քաղաքապետ դառնալու հարցում:
Ու թքած, թե իշխանությունը թրքասեր է, թրքահպատակ, կարևորն այս պահին դեռ վայելում ու պահում է իր հարստությունը: Այլ կերպ ասած՝ հանուն իր ունեցվածքի, հոգին պատրաստ է վաճառել անգամ սատանային: